«Ապրիլը մեր օրացույցում պետք է նշել, որպես հաղթանակների ամիս: Այսօր  մենք հավաքվել են ոչ միայն հիշատակի այլև համախմբման համար»,- նշեց  ցուցահանդես-վաճառքի հաղորդավարը:

«Նաիրյան դուետ»-ի նախաձեռնությամբ հունիսի 24-ին կազմակերպվեց ցուցահանդես – վաճառք նվիրված Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Նախաձեռնության գաղափարը ստեղծվել է «Նաիրյան արկածներ» հաղորդաշարի հեղինակների՝Կատյա Թովմասյանի և Նունե Ենգուլյանի  կողմից:

«Ծրագիրն ի սկզբանե չէր նախատեսվել որ կկազմակերպվի նմանատիպ միջոցառում, սեփական աչքերով Հայաստանը տեսնելով` մենք հասկացանք , թե ինչի համար ենք պայքարում: Առաջին նվերից հետո որոշեցինք, որ պետք է դրանք հանենք վաճառքի, իսկ հասույթը տրամադրենք Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների անապահով ընտանիքներին»,- նշեց նախաձեռնության համահեղինակ Նունե Ենգուլյանը:

Ցուցահանդեսի համար նվերներ էին տրամադրել նաև Հարութ Փամբուկչյանը, Տերյան մշակույթի կենտրոնը, մարզպետները, քաղաքապետները, ինչպես նաև համահեղինակները:Ցուցահանդես-վաճառքի առաջին ներդրումը կատարեցին հենց կազմակերպիչները:

Այսօր հայրենասիրության ժամանակն է, իսկ սեր են ներշնչում հայ մայրերը, որոնց որդիների շնորհիվ մենք ճանաչում ու գնահատում ենք Հայաստանը: Ցուցահանդեսին ներկա էին նաև զոհված զինվորների մայրերը:

«Նման նախաձեռնությունները պետք են մեր հասարակությանը: Շատ գեղեցիկ է կազմակերպված ամեն ինչ, այս միջոցառումների շնորհիվ մենք մեզ գնահատված ենք զգում»,- նշեց հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը`  տիկին Համեստը:

Ցուցահանդեսին երգով հանդես եկավ  Արսեն Սաֆարյանը: Նախաձեռնությանը միացել էին նաև Սոֆի Դևոյանի պարային համույթի սաները:

Միջոցառման հրավիրվածների ցանկում էին Արկադի Տեր-Թադևոսյանը, Սոսե մայրիկը, Գագիկ Գինոսյանը, Շուշաննա Թովմասյանը, Արսեն Սաֆարյանը, Անդրանիկ Հարությունյանը, «Տերյան » մշակութային կենտրոնը և այլք, ովքեր և իրենք պատվավոր խոսքն ուղղեցին հրավիրվածներին:

«Ողջունում եմ այս նախաձեռնությունը, որովհետև մեր հերոսներին կարելի է անդրադառնալ բազմիցս. նրանք արժանի են դրան, նրանք մեր առյուծներն են: Նման միջոցառումների շատ սիրով եմ մասնակցում, որովհետև ներքին հպարտություն եմ զգում, որ ունենք նման մարտական պատրաստվածություն ունեցող, հերոս տղաներ»-, նկատեց Շուշաննա Թովմասյանը:

Հավաքվածները մեծ ոգևորությամբ դիտեցին ցուցահանդեսը, մասնակցեցին նաև վաճառքին: Հիշեցնենք, որ միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին:

«Ես ապրիլը, որպես պատերազմ չեմ տեսնում, ես այն տեսնում եմ որպես ճակատամարտ, որտեղ մեր տղաները ցույց տվեցին, թե ինչի է արժանի հայ մարդը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր մայրերին և մեր երիտասարդներին՝ նման նախաձեռնության համար: Ես նվիրում եմ իմ գիրքը, որը նվիրված է Ապրիլյան քառօրյա պատերազմին»,-նշեց Մանուշակ Ստեփանյանը:

Արկադի Տեր- Թադևոսյանը իր խոսքում մատնանշեց Ղարաբաղյան պատերազմում թույլ տված սխալները, որի արդյունքում շարունակվում է  պատերազմական իրավիճակը: Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին նշեց, որ նմանատիպ միջոցառումներ պետք է հաճախակի կազմակերպել:

Արծրուն Հովհաննիսյանը նախաձեռնությանը չմասնակցեց երկրում տեղի ունեցող արտակարգ իրավիճակից ելնելով:

«Ցուցահանդես-վաճառքին չներկայացան պաշտոնական այրերի մի մասը, ինչպես նաև Առաջին տիկինը: Թերևս վախենալով առերեսվել իրականության հետ: Սակայն ուրախ ենք, որ մեզ միացան Հայաստանի իրական տերերը` հերոսների ծնողները, Կոմանդոսը, Գագիկ Գինոսյանն ու այլք»,- հավելեց Paninfo Production-ի  համահիմնադիր Նունեն Ենգուլյանը:

Տեքստը` Տաթև Արշակյանի / paninfo.am/

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ