Անհրաժեշտ բաղադրիչները.
բրոկկոլի 500 գրամ
սունկ 400 գրամ
գազար 2 հատ
նեխուր 5 ցողուն
կանաչ սոխ 0.5 փունջ
սոուս 0.25 թեյի գդալ
ձեթ 2 ճաշի գդալ
կանաչի
աղ ղ
սև պղպեղ
կարմիր աղացած պղպեղ

Ինչպես պատրաստել սնկով և բրոկկոլիով նախուտեստ
Բուսայուղը տաքացնել, շերտատած գազարը տապակել 1 րոպե, ավելացնել շերտատած նեխուրը, 1 րոպեից ավելացնել շերտատած սունկը, մի պտղունց աղ անել, կափարիչը դնել, շոգեխաշել 5 րոպե, համեմել պղպեղով, ավելացնել ոչ մանր կտրտած կանաչ սոխը, խառնել, կրակից վերցնել, թողնել սառչի: Կաթսայի մե ջուր եռացնել, աղ գցել, բրոկոլին գցել մեջը և ուղիղ 1 րոպեից ջրքամել, ողողել սառը ջրով: Բանջարեղենը խառնել, համեմել, սոուս լցնել, կտրտած կանաչի ավելացնել, խառնել և մատուցել:
Պասի ուտեստներԱմենօրյա

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ