Բաղադրիչներ

  • հավի կրծքամիս եփած — 300 գր.
  • ալյուր — 50 գր.
  • ձու — 2 հատ
  • կաթ — 150 գր.
  • պանիր ցածր յուղայնության և պինդ — 50 գր.
  •  սև պղպեղ , կարմիր , այլ համեմունքներ` ըստ ճաշակի
  • աղ

    Պատրաստման եղանակը

    Հավի կրծքամիսը մանր կտրատել: Ձվերը հարել կաթի ու աղի հետ, ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և համեմունքները, որ ստացվի ոչ պինդ խմոր: Խմորի մեջ ավելացնում ենք հավի կտորներ, քերիչով անցկացրած պանիր: Լցնում ենք տապակի մեջ։ Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե մինչև ոսկեգույն դառնալը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ