ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN հեռուստաալիքին առաջարկել է փոխել կարգախոսը։

«CNN-ի կարգախոսն է՝ CNN․ ամենաարժանահավատ նորությունների ապրանքանիշ։ Բոլորը գիտեն, որ դա սուտ է, եւ որ ըստ էության, դա խաբում է ամերիկյան հասարակությանը։ Կան շատ այլ լրատվամիջոցներ, որոնք շատ ավելի ճշմարտախոս են, քան CNN-ը»,- գրել է նա եւ որպես կարգախոս առաջարկել հետեւյալ արտահայտությունը․ «CNN․ առավել անարժանահավատ նորությունների ապրանքանիշ»։
Հիշեցնենք, որ Թրամփը հայտնի է այս հեռուստաալիքի նկատմամբ իր քննադատական վերաբերմունքով։

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ