Վաղը «Դիսլակեն միջազգային խաղաղ համայնքը» Դյուսելդորֆից Հայաստան և Տաջիկստան կուղարկի 80 տոննա հումանիտար օգնություն ձմեռվա համար: Այս մասին գրում է Rusarminfo-ն:

«Պետք է հոգալ աղքատ ընտանիքների, երեխաների ու տարեցների համար: Հայաստանում  վառելիքի պակաս կա և հատկապես ձմռան ամիսներին չեն բավարարում սննդային պաշարները»,- նշել է է «խաղաղ համայնք»-ի կազմակերպիչներից մեկը « Kreis Wesel» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում:

Ավելի վաղ գերմանական «Friedensdorf International» բարեգործական ընկերությունը Արցախի և Հայաստանի համար 2 տոննա սննդամթերք էր ուղարկել և մի քանի տասնյակ նկարչական հավաքածուներ:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ