Բաղադրիչներ

1. Բադ – 1 հատ
2. Նարինջ – 2-3 հատ
3. Սերկևիլ – 1 հատ
4. Բուսայուղ – 2 ճ/գ
5 Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Բադը լվանալ և չորացնել:

2. Լավ աղ և սև պղպեղ անել: Վրան բուսայուղ քսել: Դնել պերգամենտով պատած տապակին:

3. Նարինջները 4 մասի բաժանել: Դնել բադի մեջ, կարել:

4. Պատրաստել բադը 220-250 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե: Իջեցնել ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և պատրաստել ևս երկու ժամ: Ժամանակ առ ժամանակ տապակի յուղը լցնել վրան: Սերկևիլն օղակաձև կտրատել և ջեռոցից հանելուց 20 րոպե առաջ շարել բադի կողքերը:

5. Պատրաստի բադը կտրատել մասերի և մատուցել նարնջի և սերկևիլի հետ:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ