Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում ունեցած ելույթի ընթացքում խոսել է փետրվարի 1-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում ունեցած հանդիպման մասին: Այս մասին հայտնել է «Էրմենիհաբեր»-ը:

Էրդողանը նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին, ինքը Պապին հիշեցրել է հարցի վերաբերյալ Թուրքիայի զգայունության մասին:

«Ես ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա նրան հայտնելու, որ մենք շատ զգայուն ենք հայկական անհիմն պնդումների նկատմամբ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Պապն այս հարցում բավական ողջամիտ մոտեցում ունի»,- մասնավորապես ասել է Էրդողանը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ