Աստղային բազմաթիվ սանրվածքների հեղինակ Անի Ավդալյանը դեռ տարիներ առաջ է դարձել ոլորտի ամենասիրված և պահանջված ոճաբանը: Բյութի թրենդների ու համարձակ աստղային կերպարների մասին Paninfo.am-ը զրուցեց Անի Ավդալյան իմիջ կենտրոնի ցանցի հիմնադիր տնօրեն, ոճաբան Անի Ավդալյանի հետ

— 2018 թ. վարսահարդարման բնագավառում ի՞նչն է ակտուալ

-2018թ. ամենանոր և ակտուալ նորությունն այն է, որ 2017թ.-ի բոլոր բաց մոխրագույն երանգներին փոխարինելու են գալիս ավելի գորշ մոխրագույնը, որը թույլ է տալիս առավել չվնասել մազը և միայն երանգանվորման տեխնիկայով ստանալ այդ արդյունքը:

Ինչքանո՞վ են համաշխարհային միտումները արդի հայկական բյութի բնագավառում

 —Հայկական բյութի բնագավառը միշտ է համահունչ եղել համաշխարհային թրենդներին, քանի որ մեր այժմյան երիտասարդությունը բավական իմֆորմացված է գրեթե ամեն ինչից, ինչը թույլ է տալիս ազատ մտածողություն, որը բավական հեշտացնում ու հետաքրքրացնում է մեր աշխատանքը:

Ինչի՞ց կարող եք ոգեշնչվել նոր սանրվածքներ ստեղծելու համար

-Ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ ամեն ինչը. հագուստը, երաժշտությունը, եղանակը, մարդը, տրամադրությունը:

 —Հե՞շտ է աշխատել հայտնի անձանց հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր աշխատանքը հազարավոր մարդիկ են տեսնելու և քննարկելու

-Երբեք չեմ մտածել հեշտ է, թե դժվար, քանի որ այն ժամանակ ինչ ստեղծել ենք երգիչ-երգչուհիների հետ միասին, շատ էր սիրվում, խոսում էին բոլորը, քննարկում, նույնիսկ լրագրողական տեսանկյունից բավական հարցերի առիթ էր դառնում:

Դուք աշխատել եք հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերի հետ: Շատերի կտրուկ կերպարանափոխությունների հեղինակը դուք եք: Ո՞ւմ հետ էր հեշտ, ո՞վ էր ավելի համարձակ

 

–Ամենառիսկային և համարձակ երգիչը, ում հետ աշխատել եմ Անդրեն էր: Նա առաջին ամենահամարձակ երգիչն էր բոլոր առումներով՝ թե բեմական տեսքով, թե մազերի ոճով: Սոֆի Մխեյանը, ով բավական հայտնի համարձակ սանրվածքներ է ունեցել  և սիրվել է: Տիկնիկի կերպարը, Ազգային մրցանակաբաշխության ժամանակ մեծ բանտը, որը նույնպես քննարկումերի առիթ դարձավ: Արամեն, ով իր երկար սանրվածքով փոխեց Հայաստանում շատ տղաների մոտեցումը երկար մազերի հանդեպ, և այնքան սիրվեց, որ այն դարձավ թրենդային սանրվածք տղաների համար: Սիրուշոն՝ իր փարթամ մազերի ոճով, ու եվրատեսիլյան սանրվածքը ևս շատ սիրելի դարձավ: Քննարկումների առիթ դարձավ նաև Տաշիր մրցանակաբաշխության ժամանակ  հունական սանրվածքը, որը մինչ այժմ ակտուալ է: Լուսինայի տաշիրյան հավաքված սանրվածքը նույնպես շատ սիրվեց ու մինչև հիմա ակտուալ է: Անահիտ Սիմոնյանի կարճ մազերը շատ քննարկումների առիթ դարձան որպես համարձակ սանրվածք «Երկու աստղ» հաղորդման շրջանակներում: Հռիփսիմե Հակոբյանի սանրվածքը Ռազմիկ Ամյանի հետ տեսահոլովակում: Արման Հովհաննիսյանի սանրվածքները նույնպես սիրվեցին: Հրաչ Մուրադյանը, ում ես համարում եմ Հայաստանում ամենաոճային հաղորդավար, դեռ 17 տարեկանից նրա սանրվածքները այնքան համարձակ էին, որ նա Հայաստանում մենակ էր իր սանրվածքի ոճով: Նազենի Հովհաննիսյանի սանրվածքը «Քամոտ մազեր» վերնագրով շատ է սիրվել: Շատ են, այնքան շատ, որ դժվարանում եմ հիշել, բայց նշեմ, որ մինչ օրս այդ սանրվածքները կան, ապրում են, դրանք կատարվում են տարբեր մասնագետների կողմից, որոնք կամ իմ աշակերտներն են եղել, կամ ուղղակի սիրվել են ու կատարվել որպես սիրելի սանրվածք, և ես էլ դրանք տեսնելով ապրում եմ, քանի որ իմ ստեղծագործական աշխատանքները պատմություն ունեն՝ ապրող պատմություն:

Պատմեք Լիլիթ Հովհաննիսյանի հետ Ձեր համագործակցության մասին: Ինչի՞ց սկսվեց Ձեր համագործակցությունը

–Ես դեռ «Հայսուպերսթար» հաղորդաշարից Լիլիթին համարել եմ ամենահամարձակ երգչուհի, ով դեռ այն ժամանակվանից տարբերվում էր իր ոճով ու համարձակությամբ, իսկ Լիլիթ Հովհաննիսյանի հետ սկսել եմ աշխատել դեռ «Հայսուպերսթար» նախագծի շրջանակներում: Նա դեռ այն ժամանակ հայնտի էր իր բարձր սանրվածքով և մեր մտքով  ինչ անցնում էր, պատկերացնում էինք, և Լիլիթը այդ կերպարով դուրս էր գալիս բեմ: Լիլիթ Հովհաննիսյանը իր գրեթե բոլոր սանրվածքներով շատ համարձակ է ու ակտուալ: Առանց խուսափելու ամեն ինչ անում էր, միայն թե բեմական կերպարը լիարժեք ու գեղեցիկ լինի, ու մինչ օրս էլ այդպես է, ոչինչ չի խնայվում Լիլիթի կերպարի համար՝ կլինի ժամանակ, դժվարություն թե տեխնիկապես բարդ խնդիր: Լիլիթը ԱՄՆ-ում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ մի քանի ժամվա մեջ տարբեր սանրվածքներով է հանդես եկել, մի սանրվածքով կարմրի գորգի վրայով է անցել, մյուսով ելույթ է ունեցել, մեկ ուրիծշով հարցազրույց է տվել, և լրիվ այլ սանրվածքով մրցանակ ստացել: Այժմ նրա յուրաքանրչյուր կերպար այնքան ակտուալ է, որ ամեն նոր սանրվածքից հետո բոլորը սրահներ նրա նկարներով են գնում և ցանկանում հենց այդ սանրվածքը, համարելով այն գեղեցիկ և ոճային:Մեկ տեսահոլովակի մեջ 5 տարբեր սանրվածքներով է հանդես եկել: Եղել է դեպք, երբ  մեկ օրվա նկարահանման մեջ 3 գույն ենք փոխել: Այն ինչ անում ենք գնահատվում է, սիրվում է, դա երևում է արձագանքներից: Ես Լիլիթ Հովհաննիսյանին համարում եմ հզոր երգչուհի, նա մեծ արտիստ է՝ անսահման տաղանդով և չսպառվող աշխատասիրությամբ:

Նյութը՝ Paninfo.am

Նյութը պատրաստեց՝ Նունե Ենգուլյանը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ