Ռուսաստանը կարող է բախվել աֆրիկյան երկրներից սեքս–ստրկուհիների հոսքի հետ։ Այս խնդրով արդեն անհանգստացած են «Ալտերնատիվ» շարժման կամավորները, որը զբաղվում է մարդկանց ստրկությունից ազատելով։

Փորձագետները պարզաբանում են, որ Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատի անցկացման օրերին Ռուսաստանում գործելու է երկիր մուտք գործելու իրավունքի ստացման հեշտացված մեխանիզմ։ Արտասահմանյան քաղաքացիներին բավարար է լինելու ֆուտբոլային խաղի տոմսի առկայությունը։ Եվ սրանից կարող են օգտվել մարդկանց առևտրով զբաղվողները։

Մենք գործ ունենք կազմակերպված հանցավոր բիզնեսի հետ, որտեղ միասին աշխատում են թմրանյութերի և մարդկանց վաճառքով զբաղվողները։ Թրաֆիքինգը ավելի անվտանգ բիզնես է, քան թմրանյութերի վաճառքը. Այստեղ ավելի դժվար է ապացուցել մեղքը,– պատմում է կազմակերպության մամլո քարտուղար Յուլիա Սիլույանովան։

«Ալտերնատիվի» մտահոգությունը անհիմն չէ։ Ըստ կազմակերպության տվյալների, Սոչիի Օլիմպիադայի ժամանակ, Նիգերիայի հավաքականի համար ուղարկված 50 հրավերներից մոտ 30-ը ընկել էին թրաֆիքինգով զբաղվողների ձեռքը։

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ