Հարսանիքը կարեւոր իրադարձություն է ինչպես ամուսնական զույգի, այնպես էլ նրանց ծնողների, հարազատների եւ ընկերների համար, ուստի լավ կազմակերպված հարսանյաց հանդեսը երկար կհիշեն ոչ միայն հարսն ու փեսան, այլեւ հյուրերը

 

-Անահատակնության ու տարբերվող պետք է լինի հարսանյաց երեկոն, իսկ ընդհանուր տեսքը ապահովի դիզայնը, որ և աչքին հաճո լինի և դարձնի օրը գունեղ: Ժամանակակից հասներն իրենց յուրահատուկ երեկոն վստահում են մասնագետներին: Paninfo.am-ը հարսանեկան դիզայնի մասին խոսեց դիզայներ Նարինե Սարգսյանի հետ:-«Գունային ձևավորման հարցում չկան սահամանափակումներ, ամեն զույգ իր հետ բերում է նոր գույն: Անկասկած, հարսանեկան սիրելի գույներն են արծաթագույնը, վարդագույնը, ոսկեգույնն ու ճերմակը: Կան հարսներ, ովքեր ընտրում են դեղինի ու սևի համադրությամբ ձևավորում»:-Նոր տենդեցների մասին խոսելուց  Նարինե Սարգսյանը նշեց, որ ժամանակի հետ շուկայում նոր հումք է հայտնվում, որը անհնար թվացող լուծումներին նոր շունչ է տալիս և դառնում թրենդային դիզայնի մաս:-Նոր նյութեր ներկրումը մեծ հնարավորություններ է բերում ու հուշում նոր դիզայներական լուծումների հարցում: Նախկինում հայելին դժվար էր դիզայնի մաս դառնում, սակայն այսօր ավելի թեթև հումքով կարողանում ենք ստանալ այն, ինչի մասին մինչ դա մտածում էինք: Հարսանյաց հանդեսը մեր կյանքում մի օր է և պետք է ամեն մանրուք հաշվի առնելով այն դարձնել հիշվող: Կազմակերպչական հարցերում ունենք մեծ թիմ, որոնք նախապատրաստման ամբողջ ծանրությունը վերցնում են իրենց վրա:-Մեր ստուդիան բազա ունի, հումքի ու որակի հարցում թերացում չունենք, արժևորում ենք անվտանգությունը:-Դիզայների կարծիքով հարսանյաց հանդեսը պետք է յուրահատուկ օր դառնա, այդ պատճառով իրենց ստուդիոն խուսափում է կրկնօրինակումներից:-«Պատվիրատուի հետ զրույցից արդեն հասկանում եմ ինչ է պետք անել:  Պատվիրատուներից շատերը մեզ են դիմում արդեն որոշակի գաղափար ունենալով ինչ են ուզում, հիմնականում դրսից վերցրած լուսանկարներ են բերում, հազվադեպ է լինում, որ տեղական գործերն են հավանում ու նմանատիպ ձևավորում ցանկանում, սակայն ինքս լինելով դիզայներ, չեմ կրկնօրինակում` նոր ոճ ու շունչ եմ տալիս արդեն պատրաստի մտահղացմանը»:-Մենք չենք մակագրում մեր լուսանկարները: Ինչպես աշխարհի փորձն է ցույց տալիս, հայտնի ստեղծագործողներն իրենց  աշխատանքների նկարները ազատ դնում են: Սակայն հաճախ նկատել եմ, որ մեր աշխատանքները հայտնվել են այլ կայքերում կամ էջերում:-Մենք այնպիսի նորույթներ ունենք մեզ մոտ, որ այսօր հայաստանյան շուկայում ոչ ոք չունի,- Paninfo.amի հետ զրույցում հավելեց դիզայներ Նարինե Սարգսյանը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ