Հաճոյախոսության համաշխարհային օրը նշվում է մարտի 1-ին: Թեեւ, չկան ստույգ տեղեկություններ այն մասին թե ով եւ երբ է այն ստեղծել:
Հայտնի է, որ տոնի ստեղծման գաղափարը, սովորական մարդկանց ինքնաբուխ ցանկությունն է՝ տարվա օրերից մեկն ավելի լուսավոր, ջերմ, հիշարժան եւ մտերմացնող դարձնել:
Մարդիկ տարբեր կերպ են վերաբերում հաճոյախոսությանը: Ինչ-որ մեկը պնդում է, որ դրանում հաճախ կեղծավորություն կա: Այդ մարդիկ պնդում են, որ հաճոյախոսության համար ընտրված հատուկ օրը միայն ամպրապդնում է այդ՝ ոչ այնքան հաճելի երեւույթը:
Տոնը ոչ ոքի չի պարտավորեցնում անել այն, ինչ իրեն հաճելի չէ եւ ասել այն, ինչն ինքը անհրաժեշտ չի համարում, առավել եւս կեղծել կամ ստել: Բայց որքան հաճելի է հոգսաշատ առօրյայում հիշել, որ կարող ես հաճելի բառեր ասել նրան, ով դրան արժանի է:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ