Ադրբեջանի արտաքին քաղաքականության եւ հնչող հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «վերադառնալու են» Երեւան ու Զանգեզուր:

Հարցին, արդյոք այս հայտարարությունները լայնամասշտաբ պատերազմ սկսելու կոչեր չեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ադրբեջանի արտաքին քաղաքականության, հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան, սկսած 1995թ. Շուշիում չայ են խմել, Սեւանում ձուկ են որսացել, ցանկություն ունեցել են, բայց դա որեւէ բան չի նշանակում»:

 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ