Մարտի 11-ին, ժամը Ժամը 22:34-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ին. առկա են մոտ 0.3 խմ ժայռաբեկորներ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները մաքրել են ավտոճանապարհը, որը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ