ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունները խզման եզրին են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով, թուրք ժողովուրդն ամերիկյան կողմին «շատ բացասաբար» է վերաբերում։

«Մեր երկրների միջեւ հարաբերությունները խզման կետում են գտնվում։ Եվ որպեսզի, դա վերջնականապես տեղի չուենա, մենք փետրվարին աշխատանքային խումբ ենք ստեղծել։ Եվ պայման ենք դրել՝ եթե կրկին չկատարեք ձեր խոսքը, մենք չենք հանդուրժի»,–ասել է Չավուշօղլուն։

Նախարարը նշել է, որ խոսքն, այդ թվում, քրդական կազմավորումներին զենք մատակարարելու մասին է։

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ