Անձրևանոցը մեզ համար անհաժեշտ և հասարակ իր է: Չկա այնպիսի ընտանիք, որտեղ չլինի անձրևանոց: Այսօր մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել անձրևանոցի գույները, որոնք համապատասխանում են կենդանակերպի յուրաքանչյուր նշանին: Այսպես, բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր նշան ունի իրեն բնորոշ գույնը, որը նրանց բերում է մեծ հաջողություն: Խոյերին առավել հարմար են սև և կապույտ գույները: Աղջիկներին խորհուրդ է տրվում վերցնել կարմիր և վարդագույն անձրևանոցները:

Ցուլերը, Այծեղջյուրները և Առյուծները նույնպես կարող են օգտագործել կարմիր և սև անձրևանոցներ, որոնք կօգնեն ձևակերպել մտքերը և ձեռք բերել վստահությունը: Կենդանակերպի այս նշանների համար անցանկալի է կապույտ գույնը: Երկվորյակները և Ձկները նախապատվությունը տալիս են շագանակագույնին: Ինքնավստահությունը և վճռականությունը կուղեկցեն նրանց անձրևի ժամանակ:

Խեցգետինը, Կույսը և Կշեռքը ընտրում են կանաչ գույնի բոլոր երանգները: Այս գույնը նրանց բերում է ընտանեկան երջանկություն և անվտանգության զգացում: Պետք է նշել, որ կանաչը խորհուրդ է տրվում մյուս բոլոր նշաններին: Կարիճը, Աղեղնավորը և Ջրհոսը կենտրոնանում են մանուշակագույնի վրա, որը նրանց հանգստացնում է և հավասարակշռության բերում:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ