Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն կգործուղվի Հայաստանի ԱԺ պատվիրակությունը:

ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը (Սանկտ Պետերբուրգ` 2018 թվականի մարտի 16-19-ը ներառյալ), Հայկ Բաբուխանյանը (Դոնի Ռոստով` 2018 թվականի մարտի 16-19-ը ներառյալ), Տիգրան Ուրիխանյանը (Մոսկվա` 2018 թվականի մարտի 16-19-ը ներառյալ) և Սամվել Ֆարմանյանը (Մոսկվա` 2018 թվականի մարտի 15-19-ը ներառյալ):

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ