Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ յուրահատկություն է նվիրել Ձեզ բնությունը, ի՞նչն է Ձեզ դարձնում գրավիչ և ցանկալի հակառակ սեռի աչքերում: Ոչ մի միանշանակ պատասխան և պիտակներ՝ այլ միայն ուղենիշ:
Ուղղակի ուշադիր նայեք և ընտրեք այն նկարը, որն առավել շատ է Ձեզ դուր գալիս.

1. Միսս ինքնաբերականություն
Շարժուն, չարաճճի և ուրախ ինչպես երեխա: Նրա աչքերը ծիծաղկուն են, իսկ բնավորությունը՝ պսպղուն: Նրա աչքերի այս փայլի համար էլ նրան սիրահարվում են:

2. Միսս տնտեսուհի
Նրա գլխավոր որակներն են՝ հոգատարությունն ու ջերմությունը: Այսպիսի կնոջ կողքին զգում ես ինչպես տանը: Տղամարդիկ դա գնահատում են:

3. Միսս «չամիչ»
Այս աղջկա մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, ինչը անհնար է բառերով նկարագրել: Նա այնպիսին չէ, ինչպես բոլորը և դուրս է շրջանակներից: Նրա հետ ամեն օրը լի է նորույթներով և արկածներով:

4. Միսս մարտահրավեր
Նրա նման աջիկներից մարդու արյուն է եռում: Հենց այնպես, հեշտ ու հանգիստ հնարավոր չէ հասնել այս կանանց, նրանց հասնելու համար պետք է պայքարես: Իհարկե, դրան գնում են միայն ամենախիզախները, մյուսները գերադասում են հիանալ նրանով հեռվից:

5. Միսս համեստություն
Այս կատեգորիայի աղջիկների ամենամեծ արժեքը այն է, որ նրանք չունեն ուռճացված հավակնություններ: Այսպիսի կանայք գոհ են նրանով, ինչ ունեն, ի սրտե համարելով, որ ավելի լավ է ձեռքումդ ճնճղուկ լունենաս, քան երկնքում կռունկ:

6. Միսս Ռոմանտիկա
Սա՝ հմայքի, թեթևության և նրբության հազվագյուտ համադրություն է: Ոչ մի կաթիլ ագրեսիա, ոչ մի կաթիլ ճնշում: Այսպիսի աղջիկը անկեղծորեն ընդունում է յուրաքանչյուր գեղեցիկ ժեստ և արարք: Այն ամենը, ինչ նրանց պետք է՝ սեր և փոխադարձություն:

7. Միսս երկաթյա լեդի
Այս կնոջ ուժեղ կողմերն են՝ արտառոց խելք, հստակ ուղենիշեր և անկախություն: Նա չի սպասի արքայազնին: Ավելի շուտ ինքը կգտնի տղամարդու, որին կդարձնի արքայազն: Եվ չնայած այս մոտեցումը ոչ միշտ է ճիշտ, տղամարդը երբեք այս կանանց աչքերում արցունք չի տեսնի:

8. Միս զգացմունքայնություն
Այսպիսի կինը չի կարծում, որ տղամարդը ննջասենյակում պետք է լինի միակ նախաձեռնողը և առաջին քայլ կատարելուց առաջ երբեք չի կասկածում: Տղամարդիկ աստվածացնում են այսպիսի աղջիկներին, որովհետև տղամարդիկ նրանց կողքին իրենց ցանկալի են զգում:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ