Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է մարտի 25-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետևյալ արարողությունները`

Առավոտյան ժամը` 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնություն,
Ս. Պատարագի ավարտին` ժամը` 13:00-ին, կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ