Լավաշը խորհուրհրդանշում է կյանք, որի պահպանման ու զարգացման հարցում մեծ դեր է ունեցել հայ կինը: Լավաշն ու հայ կինը կարծես միավորված կերպար են, նրանք լիարժեք բնութագրում են հայի տեսակը:

Ավելի քան 75 տարի Սևանի հացի Գործարան-ում պահպանվում են հացաթխման լավագույն ավանդույթները և հայ սպառողին մատակարարում ավանդական հացն ու լավաշը: Հացի արտադրությանը Սևանի հացի Գործարանում վերաբերվում են որպես իսկական արվեստի:

Paninfo.am-ն այս ֆոտոշարքով միավորեց երկու հայկական մասնիկները՝ արվեստն ու արհեստը: Հայ կնոջ կերպարն ավելի ընդգծուն դարձրեց հայ մշակույթի կրող, պարուհի, դերասանուհի, ՀԽՍՀ և  ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Սոֆի Դևոյանը, կերպարն ամբողջացնելու համար օգտագործել ենք  Սևանի հացի Գործարան -ի լավաշը:

Ես հայ կին եմ …ում առաքելությունն է նվիրել մարդկանց սեր, բարություն և սովորեցնել նրան լինել երջանիկ:

Իմ չխաղացած դերն է… ես հավատում եմ, որ սա միակ կյանքը չէ, մենք էլի կվերածնվենք: Չխաղացած դեր չունեմ, քանի որ ես կին եմ, մայր և տատիկ: Դա լավագույն պարգևն է կնոջ համար:

Եթե վերադառնայի արմատներիս …ամեն ինչ կանեի, որ չլիներ պատերազմ, և բոլոր հայերը ապրեին իրենց հայրենիքում:

Ես կարոտում եմ… Աստծուն, քանի որ կարոտում ես բացակայողին, իսկ այսօր բոլորն իմ կողքին են, այո՛, ես նրանց սիրում եմ, զգում եմ:

Ես վախենում եմ…ոչինչ ինձ չի կարող վախեցնել:

 

 

Նյութը՝ Նունե Ենգուլյանի
Լուսանկարները՝ Paninfo.am

 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ