Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա: Aravot.am-ի փոխանցմամբ՝ Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը, ավտոմեքենաների երթևեկը ներկայումս կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Ներկայումս Բաղանիսի սահմանագծում հարաբերական անդորր է:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ