Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուսանողները հերթով փակում են Բժշկական համալսարանի հարակից բոլոր փողոցները:

Քիչ առաջ Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդը և նրա ուղևորները հարձակվեցին ճանապարհը փակած ուսանողների վրա, նրանց նկատմամբ բռնություն կրառելով և ծեծելով կարողացան բացել ճանապարհը և շարունակել իրենց ընթացքը:

Դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվեց շատ արագ լարված իրավիճակը կայունացնել և թույլ չտալ, որ իրավիճակը ավելի սրվի:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ