Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ նշեց. «Մենք վաղը «փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով և պետք է բլոկադայի ենթարկենք Ազգային ժողովին մոտեցող բոլոր մուտքերը:

Այսօր հաջողված օր էր, որովհետև ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրինք և փակեցինք բոլոր նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպված է ամեն ինչի հետ: Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ազատության ժողովուրդ է»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ