Հայաստանում այսօր կարելի է առանձնացնել երեք ռիսկային սցենար: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Առաջին վտանգը, որ կա երկրում, եւ որը կարծեք թե կիսում է գործող իշխանությունը, անարխիան եւ քաոսն է: Երկրորդ վտանգը չափից ավելի ավտորիտար ճանապարհով գնալու գերկարգավորումների դաշտում քաղաքական այլակարծությունը սահմանափակելու կամ ճնշելու վտանգն է: Մասնավորապես, դա տեսնում եմ հանրային քննարկումների դիսկուրսում, այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համընկնում գործող իշխանությունների կամ իրենց ղեկավարի կարծիքների հետ: Երրորդ վտանգը պոպուլիզմի այն վտանգավոր աստիճանն է, որ կարող է պարզապես էռոզիայի ենթարկել պետական մարմինների աշխատանքը»,-ասաց նա:

Հարցին, թե որտե՞ղ է պոպուլիզմ տեսել, Աշոտյանը արձագանքեց, որ վտանգ է տեսել միայն: Նա նշեց, որ չի պնդում, որ այդ վտանգները տեսանելի են. «Եթե տեսանելի լինեին, դուք էլ կտեսնեիք: Սրանք կանխատեսումներ են, եւ ես կցանկանամ սխալված լինել»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ