Իմ ասածը տարբեր կերպ է մեկնաբանվել: Այսօր՝ մայիսի 17-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով իր ֆեյսբուքյան գրառումը, որը մեծ աղմուկ էր առաջացրել:

Նշանակվելուց անմիջապես հետո, հիշեցնենք, Լիլիթ Մակունցը Facebook-ում գրել էր.

«Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ՝ մեզանից յուրաքանչյուրի»:

Նախարարն այսօր ասել է, որ ինքն այլ բան է նկատի ունեցել: «Ես, ճիշտն ասած, ուրիշ խորություն էի դրել այդ արտահայտության մեջ, մեկնաբանվեց տարբեր կերպ: Բայց ես նկատի ունեի, որ մեզանից յուրաքանչյուրը մշակույթին առնչվում է այնքանով, որքանով հանդիսանում է նրա մի մասը եւ կրում է այն»,- պարզաբանել է Մակունցը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ