Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո Բաղրամյան 26 ուղեւորվեց քայլելով: Ընթացքում նա շփվում էր քաղաքացիների հետ եւ պատասխանում լրագրողների հարցերին: Լրագրողները հարցրեցին՝ «սաբոտաժի» տարրեր չի տեսնո՞ւմ երեկ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների գործողություններում:

«Ոչ, ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում ու սաբոտաժ չի կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին` նա նույնպես կո՞ղմ է, որ Տարոն Մարգարյանը հրաժարական պետք է տա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Երեւանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականները տվել եմ, Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ