Այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մասնակցել է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումների շարքին: «Ձեզ համար նորություն էր: Երբ որ ես Մոսկվայից եկա, հայտարարեցի, որ կոլխոզի նախագահները գեներալի հագուստով են: Ինձ համար ոչ մի բան զարմանալի չէր: Ա՛յ, ձեզ այն ժամանակ չէր հետաքրքրում, հիմա հանկարծ զարմացե՞լ եք, թե էս ի՞նչ կատարվեց: Ոչ մի բան չի կատարվել, միշտ էլ տենց ա եղել 25 տարի, տենց էլ գնում է», – նշեց նա:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ