Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել Նադեժդա Սարգսյանի հետ տարաձայնությունների, ոչ մտերիմ լինելու և ընկերություն չանելու մասին:

«Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել Էմմիին, բոլոր հարազատներին Հայաստանի երաժշտական աշխարհին՝ այն մարդու կորստի համար, ով մեծ ներդրում ունի շատերի կյանքում:

Մենք երբեք ընկերություն չենք արել և միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել, շփվել ենք միայն հեռակա կարգով, սակայն, մեր միջև կապ եղել է: Ես հասցրել եմ հասկանալ, թե որքան ուժեղ էր այդ կինն ու ինչպիսի կամքի ուժ ուներ նա: Չեմ ցանկանում մեծ գրառում կատարել՝ խոսելով՝ անցյալում մեր միջև եղած մեր տարաձայնությունների մասին: Իմ խոսքերը բացարձակ անկեղծ են, ինձ կեղծավորություն պետք չէ:

Ես ավելի վատ հիվանդություն չգիտեմ, քան ծնողի կորուստն է, այդ պատճառով Էմմիին համբերություն եմ մաղթում, որպեսզի հաղթահարի այս ամենը: Նադեժդա Սարգսյան անունը ընդմիշտ կմնա Հայաստանի երաժշտության պատմության մեջ և իհարկե, շատ մարդկանց հիշողություններում: Հավերժ հիշատակ»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ