Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, քիչ առաջ բերման ենթարկվեց ԱԱԾ. նրան ուղեկցում էր ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Քիչ առաջ բաժին տեղափոխվեց նաեւ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը:
Լրագրողների հարցին, թե ուր եք գնում, Հայկ Սարգսյանը կարճ պատասխանեց՝ զբոսանքի:
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին իրենց գործողությունները. նրանք իրենց հետ տարան մի քանի տոպարկ, որոնց մեջ նաեւ զենք կար:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ