Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։

Վարչապետն այս պահին «Մեղրի» ազատ տնտեսական գոտում է։

Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց, որ Իրանի շատ քաղաքացիներ բողոքում են տեղի զուգարաններից և խնդրեց ստուգել զուգարանային պայմանները։

Վարչապետը խնդրեց ցույց տալ զուգարանի տեղը, և երբ ներս մտավ, շտապ դուրս եկավ։

«Էս ի՞նչ վիճակ ա», — մաքսատան պետին դիմեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հորդորեց կարգավորել տիրող իրավիճակը։

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ