Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:

Տեսաուղերձում Օրեյրոն մասնավորապես նշում է. «Բարև Երևան: Ինչպե՞ս եք: Ես Նատալիա Օրեյրոն եմ: Ցանկանում եմ ձեզ հրավիրել միասին տոնելու ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Ձեզ սպասվում է անմոռանալի շոու: Սպասում եմ բոլորիդ: Ուղարկում եմ ձեզ մեծ համբույր: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի»:

Հավելենք, որ Օրեյրոն Երևան կբերի երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա:

Նատալիա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:

https://www.facebook.com/PRSMMARMENIA/videos/1264194330412860/?__xts__[0]=68.ARAQ2kPQ6IuIDhJ5O-4zMqyyJT6n_sfaExHb_4ifw9OEA9UEsCyVJ30YfKke7ESnd91jMErp4ldrgRwYP19jww1YKDc9eWFpJu8frv3Puyu-mOX9clZzd75AQIjpemuJDznbMmC_EWG5GJhPhJtXOybRgdBXQOhcUNjuvcil9zVe-e-3HsuZp3gp6Z3UxcJ7i-n8kx9CmZSI6yxD6N29a_t78ykxDrCiKbkUMvzWzoa0ErKIkiAfiPAfLWRO6yyggoXvOwwZfIPOIDPnxaeZsBMJrhHDo-9sltUsowS4ZKAn9bUoQH-zM7XU2eFtyrdZyoHMk0Y0pkhQ9JpJmro&__tn__=-R

Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքում:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ