Գոնսալո Ռուբալկաբա «Գրեմմի» մրցանակիքառակիդափնեկիրԳոնսալոՌուբալկաբանհամարվումէջազի         ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների       ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում       իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային          գործիքների վրա: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան       համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո          Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է            դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է մոտ         25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` »Nocturne»-ը (2001թ.) և »Land of the sun»-ը           (2004թ.) արժանացել են «Գրեմմի» մրցանակի:
 Էրիկ Հարլենդ Գրեմմի նոմինանտ Էրիկ Հարլենդը հանրահայտ Zildjian բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստներին։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս ներկայացվել է ավելի քան 260 ձայնագրություններում։
Մեթյու Բրուեր Մեթյուն շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից՝ նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք։

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ