Նատալյան ժամանեց Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով, որտեղ նրան սպասում էին երկրպագուներն ու լրագրողները։  Միլիի խենթ կերպարի փոխարեն մեր առաջ էլեգանտ Նատալյան էր։

Նա միանգամից կլանեց գիշերը չքնած ու իրեն դիմավորելու եկած մարդկանց։ Ջերմ ու շփվող Նատալյան շնորհակալություն հայտնեց իրեն դիմավորողներիս, որ եկել ենք ու ինքն առաջինը հետաքրքրվեց, թե ինչպես ենք։ Անմիջապես ճանաչեց հայ երկրպագուին` Հարութին, որին հանդիպելու առիթ ունեցել էր, նույնիսկ անունը հիշեց, ընդունեց երկրպագուների ծաղիկներն ու հասցրեց մի քանի բառ փոխանակել նրանց հետ։

 Լրագրողների հետ զրույցում դերասանուհին նշեց, որ Հայաստանի մասին շատ է լսել, Արգենտինայում հայկական մեծ համայնք կա։ Երգչուհին առաջին անգամ է Երևանում, հայ հանդիսատեսի առաջ էլ առաջին անգամ է ելույթ ունենալու։

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ